11896 դիտում
16:58 26-02-2018
Արսեն Վենգեր. Մեր բախտը չբերեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիական լիգայի գավաթի եզրափակի [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/25/1090030/]խաղի [/url]արդյունքը (0:3):
«Մենք զգում էինք խաղը, առաջին մենք գոլային պահ ստեղծեցինք և շատ հեշտությամբ այն բաց թողեցինք:
Դրանից հետո մենք կոպիտ սխալ թույլ տվեցինք «Սիթիի» առաջին գոլի դեպքում, սակայն մենք բավական լավ էինք վերահսկում նրանց առաջին խաղակեսում:
Երկրորդ խաղակեսում մեր բախտը չբերեց, քանի որ երրորդ գոլը հարյուր տոկոսով խաղից դուրս վիճակից խփվեց: Սակայն ես շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին». նրանք արժանիորեն հաղթեցին:
Հավատում եմ,որ մենք կարող ենք շատ արագ ուշքի գալ այս պարտությունից: Մենք եզրափակիչ ունեինք, որտեղ պարտվեցինք: Այժմ պետք է կենտրոնանանք ԱՊԼ-ի հաջորդ խաղի վրա:
Իհարկե, երբ հաշիվը 0:3 է, պետք է մտածել պաշտպանությունում ավելի լավ գործելու մասին: Սակայն ինձ թվում է, որ երկար ժամանակ մենք լավ էինք պաշտպանվում: Երբեմն կորցնում էինք զգոնությունը, իսկ լավ թիմերի հետ խաղում դրա համար թանկ ես վճարում», ասել է Վենգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
13:01 20-01-2014
Մեր բախտը մի փոքր չբերեց. Մեսսի
3222 դիտում
20:50 07-04-2022
Վիճակահանության հարցում մեր բախտը չբերեց. Չավի
1343 դիտում
09:17 18-03-2014
«Սպարտակ»-ի բախտը չբերեց. Յուրա Մովսիսյան
Այս բաժնից
9088 դիտում
15:23 04-04-2024
Ասողին՝ լսող է պետք. Ծառուկյանը խորհուրդ է տվել հարցերի պատասխանները փնտրել վերջին հարցազրույցում
1048 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
934 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է