211652_close_icon
views-count12377 դիտում article-date 16:56 26-02-2018

Ռուսաստանում հայերի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կան զոհեր

ՌԴ Լենինգրադի շրջանի Բուգրի գյուղում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը մարդկանց մահվան պատճառ է դարձել. 2 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է «Օպերատիվ պահպանությունը»։ Նշվում է, որ Audi A6 մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ ժամը 22.25-ին, Մայրուղային փողոցի վրա: Ճանապարհի ուղիղ հատվածի վրա վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և բախվել էլեկտրահաղորդիչ գծի հենասյանը: Վարորդը տեղում մահացել է: Նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Հավանաբար, նա արտասահմանյան ավտոմեքենայի վարարորդն է՝ Բուգրի գյուղի ազգությամբ հայ բնակիչը: Միջին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա ուղևորը՝ վարորդի հայրենակիցը: Երկրորդ ուղևորը՝ 35-ամյա հայը, թեթև վնասվածքները է ստացել: 2 ուղևորներն էլ նշված գյուղի բնակիչներ են:

Նմանատիպ նյութեր