211652_close_icon
views-count69646 դիտում article-date 16:45 26-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 32-ամյա տղամարդը Lexus-ի մեջ իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սերոբ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Հ.-ի հաղորդման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիևյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել և իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։ Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է «Ջերմուկ Նոր Կյանք» առողջարան ՍՊԸ-ի հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր