211652_close_icon
views-count5759 դիտում article-date 12:06 26-02-2018

Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենաներից գողություններ կատարողներին

Փետրվարի 24-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փետրվարի 23-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 3.25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով և շարժիչի կափարիչը բացելով, փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ նշված շենքի մոտից գողություն կատարելու համար նույն օրը, ժամը 4.00-ին, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գարուշ Մ.-ին` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, և 1972 թ. ծնված Արսեն Շ.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն, ինչպես և հայտնել, որ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են գողություններ: *** Փետրվարի 24-ին, ժամը 5.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1951 թ. ծնված Սամվել Բ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 23-ի ժամը 17.00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 4.40-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դ.Անհաղթի փողոցի 19 շենքի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են արևային ակնոցներ և ABS արգելակման համակարգը: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել են այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված 1978 թ. ծնված Գարուշ Մ.-ն և 1972 թ. ծնված Արսեն Շ.-ն: Գողոնն առգրավվել է: Գարուշ Մ.-ն և Արսեն Շ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր