211652_close_icon
views-count21501 դիտում article-date 23:31 25-02-2018

Գերմանիայի առաջնությունում դարպասապահը աննախադեպ գոլ է բաց թողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դույսբուրգի» դարպասապահ Մարկ Ֆլեկենը բավական արտառոց և զվարճալի գոլ է բաց թողել՝ Գերմանիայի երկրորդ բունդեսլիգայում «Ինգոլշտադտի» հետ խաղում (2:1): Իր թիմի դիրքային գրոհի ժամանակ Ֆլեկենը որոշել է ծարավը հագեցնել և ջուր խմել դարպասի ներսում գտնվող շշից: Այդ ընթացքում «Ինգոլշտադտի» խաղացողները արագ հակագրոհ են անցկացրել, որը խափանելու համար «Դույսբուրգի» պաշտպանը գնդակը գլխով հասցեագրել է այդ պահին ջուր խմող դարպասապահին, որն ընդհանրապես չի հետևել խաղադաշտում իրավիճակին: Արդյունքում «Ինգոլշտադտի» հարձակվող Շտեֆան Կուչկեին մնացել է ընդամենը գնդակն ուղարկել դատարկ դարպասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր