211652_close_icon
views-count20433 դիտում article-date 21:43 25-02-2018

Մարսյալը զարմացած է «Մանչեսթեր Յունայթեդի» վարքագծից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը կարող է լքել ակումբը: Նրա պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը: Դեկտեմբերին ֆուտբոլիստի գործակալը հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ: Սպասվում էր, որ ակումբը Մարսյալի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկով հանդես կգա, սակայն դա առայժմ տեղի չի ունեցել: Մարսյալին զարմացրել է թիմի նման վերաբերմունքը: Նա գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն թերագնահատում են: Իսկ երբ Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվեց մանչեսթերյան ակումբ, նոր պայմանագրի շուրջ բանակցությունները Մարսյալի հետ դադարեցվել են: Այս իրավիճակում Մարսյալը նույնիսկ հրաժարվել է ձեռք բերել այն տունը, որը Մանչեսթերում պատրաստվում էր գնել: 22-ամյա ֆրանսիացիով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Ինտերը» և «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր