211652_close_icon
views-count33986 դիտում article-date 11:56 25-02-2018

Շիրակի մարզում 21–ամյա վարորդը ГАЗ 2410-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ, 21-ամյա Մարկին Շուկինը Ախուրյան գյուղի Գյումրիի խճուղու թիվ 42 հասցեի դիմաց իր վարած ГАЗ 2410 մակնիշի 35 MԼ 508 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 25-ամյա Հովհաննես Բասիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառաավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շահվալադյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր