211652_close_icon
views-count58351 դիտում article-date 22:19 24-02-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan Tida»-ն, վերջինն էլ կողաշրջվելով, բախվել է կայանված մեկ այլ «Nissan»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններոմ, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 24 փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Ամիրխանյանի վարած «Mercedes մակնիշի 34 MZ 116 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան 2-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Ավետիք Հակոբյանի վարած «Nissan Tida» մակնիշի 35 CP 897 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ «Nissan Tida»-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Nissan» մակնիշի 50 VM 101 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Nissan Tida»-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդներրը վթարի մեջ միմյանց են մեղադրում: ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզում են կայանված «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը: Տեղում երկու վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ մեքենաները վարել են սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր