211652_close_icon
views-count8803 դիտում article-date 22:04 24-02-2018

«Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին. այդ մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ նախագահի պաշտոնում խմբակցությունը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Լսելով բոլոր պատգամավորների կարծիքները, Գ. Ծառուկյանը նշել է, որ Ա. Սարգսյանի մոտեցումները համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին: «Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը»,- ասել է Ծառուկյանը: Հավելենք, որ նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 2-ին։ Առաջին փուլով Սարգսյանի ընտրվելու համար հարկավոր էր 79 քվե, իսկ կոալիցիոն ուժերը միասին ունեին 65 մանդատ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր