211652_close_icon
views-count68019 դիտում article-date 20:43 24-02-2018

Ինչու՞ էին ՍԱՊԾ-ի մեծ թվով տեսուչներ՝ Ոստիկանության ծառայողների հետ միասին վաղ առավոտ այցելել Երևանի «Գում»-ի տարածքում գործող մսի շուկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, երբ իրականացվում է շուկաներին մսի մատակարարում, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակ ունենալով հսկել հատկապես մսի տեղափոխման պայմանները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպքերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել այն անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը: ՍԱՊԾ տեսուչների հետ են եղել նաև ՀՀ Ոստիկանության մեծ թվով ծառայողներ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ ծառայության տեսուչները հայտնեցին, որ անակնկալ շրջայցերը և ստուգումները լինելու են նաև հանրապետությունում գործող՝ մսի առևտրով զբաղվող այլ շուկաներում, և այն կրելու է շարունակական բնույթ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+

Նմանատիպ նյութեր