211652_close_icon
views-count4131 դիտում article-date 17:16 24-02-2018

Ամերիկացի գիտնականները լուսնի վրա ջրի պաշարներ են հայտնաբերել

ԱՄՆ-ի Բոուլդերի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները պարզել են, որ լուսնի ողջ մակերեսի վրա ջուր կա և այն չի սահմանափակվում միայն բևեռային շրջաններով։ Այդ մասին նշված է Nature Geoscience ամսագրում, հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը։ Զեկույցի համահեղինակ Ջոշուա Բանդֆիլդի խոսքով՝ նման եզրակացության իրենք հանգել են 2 ուղեծրային զոնդերի վերլուծության արդյունքում։ NASA-ում ենթադրում են, որ այդ արդյունքները կօգնեն հասկանալ, թե հնարավո՞ր է, արդյոք, Լուսնի ջուրն օգտագործել որպես պաշար։ Եթե դա հնարավոր լինի, ապա այն կօգտագործեն խմելու համար, իսկ նրանից կարտազատեն թթվածին։

Նմանատիպ նյութեր