211652_close_icon
views-count76550 դիտում article-date 14:12 24-02-2018

Երևանի դատախազությունն ու քննչական վարչությունը ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. իրական կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել է, անմեղին բանտից բաց են թողել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի դատախազության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ տեղեկություններով պարզել են Երևանում փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ կատարած իրական վարորդի ինքնությունը, ում փոխարեն Ոստիկանության Շենգավիթի բաժին էր մեղայականով ներկայացել նրա եղբայրը՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի դատախազության և քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծառայողերը հսկայական աշխատանքների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանը, ով այսօր՝ փետրվարի 24-ին, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գրիգորյանի որոշմամբ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել Ս. Հովհաննիսյանը, ով, չգիտես ինչու, եղբոր կատարած հանցագործությունը իր վրա էր վերցրել, ու եթե Երևանի դատախազությունում և քննչական վարչությունում պրոֆեսիոնալ մոտեցում չցուցաբերեին, ապա իրական կասկածյալը կմնար ազատության մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Գ. Գալստյանը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի Գ. Հովհաննիսյանը վերցվի երկամսյա կալանքի։ Երևանի դատախազության և քննչական վարչության ծառայողներն ապացուցեցին, որ հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին, այն է՝ իրական հանցագործը պետք է հայտնաբերվի, իսկ անմեղները չպետք է անհիմն կալանավորվեն ու դատապարտվեն։ Իրավապահներն իրենց պրոֆեսիոնալ գործողության արդյունքում ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/13/1089088/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, փետրվարի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորք վարչական շրջանի նստավայրի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ: Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իր եղբորը պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր