211652_close_icon
views-count30155 դիտում article-date 12:04 24-02-2018

Երևանում խաբեությամբ «քցել» են «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու 38-ամյա անդամին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Եղիազարյանի դիմումի փաստով։ Վերջինս փետրվարի 22-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ փետրվարի 19-ին List.am կայքում հայտարարություն է տեղադրել, որ վաճառում է իրեն պատկանող 8 հատ տարբեր տեսակի համակարգչային ծրագրեր ընթերցող սարքեր։ Փետրվարի 22-ին իրեն է զանգահարել ինչ-որ խանութի սեփականատեր, Կարեն անունով ներկայացած անձը և հեռախոսով փոխհամաձայնության են եկել ու նույն օրը, ժամը 19։00-ին, Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում Կարենի ուղարկած անձը վերցրել է վաճառվող ապրանքը և հայտնել է, որ քիչ հետո կվճարի, սակայն խաբեությամբ վերցրել է նշված սարքերը և առանց վճարելու անհայտացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Եղիազարյանը Վանաձոր քաղաքի ավագանու անդամ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից։ [b]Վանաձորի ավագանու անդամ, 38-ամյա Արմեն Եղիազարյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0012728001519459311929368.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր