211652_close_icon
views-count3881 դիտում article-date 11:55 24-02-2018

Եվրամիության ղեկավարը «պատրանք» է անվանել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալն իսկական պատրանք է, հաղորդում է BBC-ն։ Բացի այդ, Տուսկի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը չի կարողանա Եվրամիության հետ նոր քաղաքականություն որդեգրել, եթե առկա է ընտրողական մոտեցում։ «Եթե ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը իրական է, ապա ես մտավախություն ունեմ, որ այս ամբողջ գործընթացը միմիայն պատրանք է»,-ասել է նա։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Brexit-ն անվանել էր «խառնաշփոթ»։

Նմանատիպ նյութեր