211652_close_icon
views-count2812 դիտում article-date 13:28 24-02-2018

ՄԱԿ ԱԽ-ում չեն կարողացել հայտարարի գալ Սիրիայում հրադադարի վերաբերյալ բանաձևի շուրջ

Նյու Յորքում նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում հրադադարի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը հետաձգվել է և կկայանա այսօր։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ ԱԽ-ի անդամներին չի հաջողվել լուծել վիճարկելի հարցերը և վերջնական համաձայնության գալ փաստաթղթի շուրջ, որը պետք է դրվեր քվեարկության։ ՄԱԿ ԱԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Ուլոֆ Սկոիգի խոսքով՝ Նյու Յորքի ժամանակով երեկոյան փաստաթուղթը պետք է պատրաստ լինի քվեարկության և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Բանաձևը ներկայացրել են Շվեդիան և Քուվեյթը։ Այն նախատեսում է 30-օրյա հրադադար՝ Սիրիայի ողջ տարածքում։ Ընդունվելու դեպքում ուժի մեջ պետք է մտնի 72 ժամից։ Իսկ 48 ժամ անց պետք է սկսվի մարդասիրական օգնության տրամադրումը և շրջափակումից հանվեն Արևելյան Գուտա, Յարմուկ, Ֆուա և Կեֆրայն շրջանները։

Նմանատիպ նյութեր