211652_close_icon
views-count60026 դիտում article-date 09:43 24-02-2018

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ոլորանում հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենան, իսկ դրսում՝ վարորդի սառած դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է սատցվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Փանոսյանի և քննիչ Ա. Քալաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանները ձորակում հայտնաբերել են ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Լեռնավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հրանտ Գևորգյանը, ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում գտնվող ձորակում, և ժամանած Սպիտակի բժիշկները նրան հայտնաբերել են մահացած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Հ. Գևորգյանը մահացել է ժամեր առաջ, քանի որ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նա եղել է ավտոմեքենայից դուրս ընկած, սառած վիճակում։ Փաստի առթիվ քննիչ Ա. Քալաշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները եղել է «34 RN 777», սակայն համարանիշը ժամանակավորապես հաշվառումից հանված է եղել։ Ավտոմեքենան գյուղացիների օգնությամբ տրակտորով դուրս բերվեց երթևեկելի գոտի և քննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր