211652_close_icon
views-count4790 դիտում article-date 09:38 24-02-2018

ՀՀԿ-ում խառն են. մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվում համագումարն անցկացրել, նշեց. «Կանոնակարգը ինչ նախատեսում է, այն էլ կլինի»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ համագումար անցկացնելու մտադրություն դեռ չունեն, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ ՀՀԿ ԳՄ-ում կքննարկեն Նա նշեց, որ ինքն անձամբ նույնիսկ մոռացել էր, որ այս տարի համագումար են անցկացնելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր