211652_close_icon
views-count5520 դիտում article-date 09:02 24-02-2018

Մարտի 1-ի սպանությունների անհրաժեշտ բացատրությունը. աղմկալի փաստեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ աղմկալի փաստեր բացահայտվեցին: Պարզվում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել` առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ հայտարարել է. «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի մեջ իշխանություններն ամրագրել էին մարդուն «բացարձակապես անհրաժեշտության» դեպքում կյանքից զրկելու իրավունքը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված էր նախագծում։ Հետագայում հանրային ճնշման ներքո իշխանությունները, բարեբախտաբար, ընկրկեցին ու նախագծից հանեցին այս նախադասությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր