211652_close_icon
views-count8675 դիտում article-date 23:06 23-02-2018

Արագադ Աբրամիան. Վաղուց էի ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում Արագադ Աբրամիանն իր նորամուտը կնշի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արագադի խոսքով՝ վաղուց էր ցանկանում միանալ ազգային թիմին, սակայն ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես գալու պատճառով միայն հիմա է ստացվել. «Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Տղաներն ինձ լավ են ընդունել, թիմում հիանալի մթնոլորտ է: Հավաքականի խաղերին միշտ հետևել եմ, բասկետբոլիստների մեծ մասին ճանաչում եմ: Ալբանիայի հետ խաղը մեզ համար շատ կարևոր է: Ես և թիմակիցներս պատրաստ ենք: Երեկ դիտել ենք նրանց խաղը, ծանոթ ենք մրցակցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արագադ Աբրամիանը: Հայ բասկետբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական լիգայում, և սպասվում է, որ նա կարիերան կշարունակի Ա լիգայում:

Նմանատիպ նյութեր