211652_close_icon
views-count24441 դիտում article-date 19:55 23-02-2018

Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տարրական օղակում նշվեց «Անաղարտ պահենք մեր սուրբ մայրենին» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 23-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տարրական օղակում նշվեց «Անաղարտ պահենք մեր սուրբ մայրենին» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Շուշան Մայիլյանի գլխավորությամբ: Շ. Մայիլյանը ներկաներին ներկայացրեց մայրենի լեզվի պատմությունը, որը միջազգային տոն է հռչակվել 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչներ, ծնողներ: Տնօրեն Գարեգին Քարհանյանը նշեց, որ կարևոր է և պետք է պահպանենք մեր լեզուն, ինչն ամենակարևորն է հայի պատմության մեջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր