211652_close_icon
views-count32252 դիտում article-date 17:26 23-02-2018

«Ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք». ՀՔԾ պետը փոխանցել է Արամ Սարգսյանին. Aravot.am

«Մարտի 5-ին ինձ մեղադրանք առաջադրվեց բոլոր աշխարհիկ հանցագործությունների համար՝ պետական հեղաշրջում եւ այլն: Դրանից հետո ինձ կանչեցին հարցաքննության: Թե ինչ էր կատարվում դատախազությունում այդ ժամանակ՝ չեմ ուզում հիշել, տպում էին գործեր, ինձ, որպես նախկին վարչապետի արտահերթ էին քննում, այդ լավությունն անում էին, մնացածներին այնքան էին սպասեցնում, մինչեւ շունչները կտրվի: Հարցաքննություններից հետո ինձ մոտեցավ ՀՔԾ պետը, որը շատ քաղաքավարի ասաց, որ ձեզ փոխանցելու բան ունեմ: Ասաց՝ խնդրել են, որ ձեզ փոխանցեմ, որ ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, բայց կրկնվելու դեպքում էդ հանգամանքն այլեւս հաշվի չի առնվի: Սա է եղել քննչական գործողությունը»,- այսօր խորհրդարանում Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած լսումների ժամանակ պատմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ այդ նույն հոդվածներով իր ընկերներին ձերբակալեցին, հոդվածներ դրեցին: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/23/938965/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր