211652_close_icon
views-count2778 դիտում article-date 16:36 22-02-2018

Աշոտ Մանուկյանը և Ռալֆ Նովակը քննարկել են Որոտան հիդրոէլեկտրակայաններում իրականացվող նորոգման աշխատանքները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 22-ին ընդունել է «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին: Քննարկվել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականացվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը: Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր