211652_close_icon
views-count1790 դիտում article-date 13:08 22-02-2018

Սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանը «Երիտասարդ հայրենադարձ» մրցանակ է հանձնել

Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Յանս» ակումբում մասնակցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Րաֆֆի Պետրոսյանը: Քվեարկության արդյունքում «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթեց Լարիսա Հովհաննիսյանը: Մրցանակը hանձնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց հայրենիքում երիտասարդ հայրենադարձների կողմից իրականացվող աշխատանքները և նշեց. «Կարծում եմ՝ Սպորտի և երիտասարդության նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ գնահատելով և արժևորելով տարբեր ոլորտներում կայացած և ներդրում ունեցող երիտասարդների աշխատանքը: Մրցանակաբաշխությունում ընդգրկելով «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգը՝ սփյուռքահայ եիտասարդությանը ներկայացվում է Լարիսայի, Րաֆֆիի և նրանց նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը: Վստահ եմ, որ նրանց գործն ու կերպարը, հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:

Նմանատիպ նյութեր