211652_close_icon
views-count55636 դիտում article-date 12:27 22-02-2018

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 30-ամյա վարորդը ալյումինով բարձված Volvo բեռնատարով կողաշրջվել է. նրան առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ապրիկյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել ալյումինով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ ավագ լեյտենանտ Փափախչյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր