211652_close_icon
views-count39908 դիտում article-date 23:30 21-02-2018

Երեք բան, որոնք հիմնովին փոխեցին Հայկուհի Բաբախանյանի կյանքը, ինչպես է անցել երգչուհու ծննդյան օրը և ինչ անակնկալներ է ստացել

Երգչուհի Հայկուհի Բաբախանյանը փետրվարի 20-ին նշեց ծննդյան օրը: Ծննդյան օրվա մեկնարկը տրվել է կեսգիշերից հետո: Օրվա հոբելյարին առաջինը շնորհավորել է ամուսինը՝ գեղեցիկ ծաղկեփնջով: Այնուհետև զանգեր աշխարհի գրեթե բոլոր կողմերից [url=https://plus.google.com/110919454555911536680]EXKLUSIVElife.com[/url]-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց Հայկուհի Բաբախանյանը, ով ներկայացրեց, թե որ նվերը կարող է իր համար թանկ լինել: [b]«Նվերներ և անակնկալներ շատ եմ ստացել թե հարազատներիս, թե երկրպագուներիս կողմից և բոլորն էլ ինձ համար թանկ են: Սակայն պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր է սրտանց արված նվերը, ոչ թե նվերի արժեքը»:[/b] Ծննդյան երեկոն Հայկուհին նշել է երևանյան ռետորաններից մեկում՝ ընտանիքի հետ: Հայկուհին ցանկացել է, որ ծննդյան տոնը նշի տանը ընտանեկան միջավայրում, բայց ամուսինը անակնկալ էր պատրաստել և այնպես ստացվեց, որ նշել են երևանյան ռեստորաններից մեկում, դարձյալ ընտանեկան միջավայրում, ինչը շատ գեղեցիկ կազմակերպված է եղել: Հայկուհին այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս՝ մի քանի երազանքներ և ցանկություններ է մտապահել: [b]«Ցանկություններս շատ են. առաջին հերթին ցանկանում եմ, որ ընտանիքս առողջ լինի, բալիկներս մեծանան և հասարակության համար պիտանի մարդիկ դառնան, և իհարկե ինչպես իմ բոլոր հարցազրույցներում եմ նշում կցանկանայի, որ մեր երկրում խաղաղություն լինի, քանի որ ես ինքս ապագա զինվորների մայր եմ և ամենամեծ ցանկությունս է, որ մեր երկրի սահմաններն անսասան լինեն, բոլոր հայ ընտանիքներում մշտապես իշխի սերը և լինի ուրախ տրամադրություն»:[/b] Զրույցի վերջում զրուցակցիցս հետաքրքրվեցի՝ որոնք են այն երեք բաները, որոնք հիմնովին փոխեցին իր կյանքը: [b]«Բնականաբար, առաջինը պետք է նշեմ «Ժողովրդական երգիչ» նախագիծը, որը դարձավ իմ առաջին մեծ բեմը և իմ հաջողության գրավականը հետագա ստեղծագործական աշխատանքների համար: Անգնահատելի է իմ ուսուցիչների, հաղորդաշարի կազնակերպիչների և առհասարակ բոլորի կատարած աշխատանքը և ներդրումը իմ և իմ նման շատ երիտասարդների կայացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալությունս եմ հայտնում նրանց: Երկրորդ իրադարձությունը, որ կյանքս փոխեց հանդիպումն էր ապագա ամուսնուս, իսկ երրորդը այդ ամուսնությունից ծնված իմ փոքրիկներն են, որոնք կյանքիս նոր գույն տվեցին հիմնովին փոխեցին կյանքիս իմաստը»:[/b] [b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ Լուսանկարը՝ Հայկուհի Բաբախանյանի ընտանեկան արխիվից[/b]

Նմանատիպ նյութեր