211652_close_icon
views-count128126 դիտում article-date 21:58 21-02-2018

Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Nissan-ը ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է հաստաբուն ծառին. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկութունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 44-ամյա Սամվել Հունանյանի անվամբ, իսկ ավտոմեքենան վարել է նրա տղան՝ 22-ամյա Դավիթ Հունանյանը, ով լողորդ է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ մի քանի թափառող շներ հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև և նա շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ծառին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր