211652_close_icon
views-count10207 դիտում article-date 18:52 21-02-2018

Հոսպիտալում օրեր առաջ ժամկետային զինծառայող է մահացել. NEWS.am

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մահվան նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Ս. Ստեփանյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետարանից հայտնեցին, որ Ստեփան Ստեփանյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, նա առողջական խնդիրներ չի ունեցել: Ստեփան Ստեփանյանը ծնողազուրկ էր, նրան մեծացրել են տատիկը եւ պապիկը, մի քանի տարի առաջ նրա պապիկը մահացել է եւ մինչեւ բանակ զորակոչվելը տատիկին եւ իրենից փոքր քրոջը Ստեփանն է պահել՝ մեղվաբուծությամբ զբաղվելով: «Քանի որ երկկողմանի ծնողազուրկ էր եւ բանակ գնալուց առաջ քույրն անչափահաս էր, կարող էր 6 ամիս ուշ գնալ բանակ, բայց դիմում է գրել եւ գնացել բանակ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակիցներից Վարդան Մարտիրոսյանը: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/437563.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր