211652_close_icon
views-count125205 դիտում article-date 18:43 21-02-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները պրոֆեսիոնալ ձևի հայտնաբերել են օտարերկրացիներից ու հայերից կազմված թմրամոլների ու թմրավաճառների մի ամբողջ խումբ. նրանց մեջ է «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, Ոստիկանության կամակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի) գլխավորությամբ, Զվարթնոց օդանավակայանի մաքսային բաժնի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյան) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ թմրամիջոցներ տեղափոխելու, պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 21:30-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիից Թեհրան-Երևան թիվ 1150 չվերթով Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Իրանի Իսլամական Հանրպետության Սպահան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Մաջիթ Սաֆարալի Էսմաեիլզադեհը, 45-ամյա Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինը, նրանց դիմավորող, 19-ամյա Ալիռեզա Մաջիդի Էսմաեիլզադեհը: Ոստիկանությունում Մ. Էսմաեիլզադեհի ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել է 2 հատ պլաստմասե և 1 հատ ապակյա շշերով լցված անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել է 20 հատ վարդագույն և 10 հատ Նեուռոգոլ գրառմամբ կապույտ գույնի դեղահաբեր : Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք եղել են Mitsubishi Grandis մակնիշի ZZ 378 GG համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Դավիթ Աղասու Մանուկյանը, Մաջիդի Էսմաեիլզադեհը, Արա Ջիվանի Ազիզիյանը և Սարգիս Ալեքսանի Օհանջանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին է, ով արդեն 7 տարի է իր պատիժն է կրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ Ոստիկանության քրեական հետախուզության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 15-ին, Նուբարաշենի կամրջի մոտ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էրեբունու Ոստիկանություն էին բերման ենթարկել 37-ամյա Էդգար Մխոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինի նստատեղի միջից հանվել է մեծ քանակի թմրանյութ, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: [b]Նշված խմբի հայտնաբերման ու վնասազերծման փաստով ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.[/b] Երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ Մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր