211652_close_icon
views-count2303 դիտում article-date 12:16 21-02-2018

Վահան Մարտիրոսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են բեռնափոխադրումներին առնչվող հարցեր

ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին և դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին: ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում: Նիստի համանախագահներն էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Նմանատիպ նյութեր