211652_close_icon
views-count35317 դիտում article-date 11:33 21-02-2018

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմից պարզաբանել են SHAMSHYAN.com-ի հրապարակումը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում 17.02.2018թ. հրապարակվել է «Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 19-ամյա զինծառայողը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ» վերտառությամբ տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես նշվում է. «Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 16-ին, նշված տարածքի Ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 16-ամյա Ն. Ա.-ի նկատմամբ, ով, ըստ բժիշկների հայտարարության, հղիացել է»: Նկատի ունենալով, որ հրապարակումը թյուրընկալում է առաջացնում առ այն, որ 19-ամյա Է.Ա.-ն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության մեջ՝ անհրաժեշտ է պարզաբանել հետևյալը. ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզի համապատասխան բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Է. Ա.-ն ՀՀ ԶՈՒ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2018թ. հունվարի 12-ին և ներկայումս ծառայում է ԱՀ ՊԲ N զորամասում: Իսկ հրապարակման մեջ նշված դեպքը, ձեռք բերված փաստական տվյալներով, տեղի է ունեցել նախքան վերջինիս զորակոչվելը: Ընդ որում՝ պարզվել է նաև, որ նշված արարքը կատարելու պահին ինչպես աղջիկը, այնպես էլ Է.Ա-ն, եղել են անչափահաս: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր