211652_close_icon
views-count10306 դիտում article-date 15:44 21-02-2018

Բերման է ենթարկվել գողության փորձի կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ, փետրվարի 19-ին Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։ Ոստիկանների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ապրող 38-ամյա Հակոբյանը օրեր առաջ բացել է մի տղամարդու մեքենայի դուռը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է։ Պարզվել է, որ Աղասի Հակոբյանը Երևանի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է կատարել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր