3286 դիտում
15:18 21-02-2018
Ամերիկացիների 2/3-ը կողմ է զենքի մասին օրենքի խստացմանը. հարցում
ԱՄՆ-ի բնակիչները պատրաստ են աջակցել զենք ձեռք բերելու ու այն պահելու մասին օրենքի խստացմանը, հատկապես Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 19-ամյա նախկին դպրոցականը զենքով ներխուժեց դպրոց և սպանեց 17 հոգու։
Քվիննիփեքսի համալսարանը սոցհարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզ է դարձել, որ հարցվածների 66 տոկոսը պատրաստ է աջակցել նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
31 տոկոսի կարծիքով՝ օրենքը չպետք է փոփոխության ենթարկվի։
Հետազոտողները նկատում են, որ ցուցանիշներն ամենաբարձրն են նշված թեմայով մինչ այսօր անցկացված հարցումների արդյունքներով։
2015 թվականի դեկտեմբերին անցկացվել էր նույն հարցումը, որի ժամանակ բնակիչների միայն 49 տոկոսն էր կողմ արտահայտվել օրենքի խստացմանը։
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
12:02 19-05-2015
Վրաստանի նախագահը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը
620 դիտում
11:59 17-01-2015
Ամերիկացիների մեծ մասը կողմ է Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելուն
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել