211652_close_icon
views-count5259 դիտում article-date 23:30 20-02-2018

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի, ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր