211652_close_icon
views-count3627 դիտում article-date 12:44 20-02-2018

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել. սպասվում է հանդիպում Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի վարչությունից։ Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։ Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Նմանատիպ նյութեր