Նազարբաևը հաստատել է ղազախերեն այբուբենի լատինատառ նոր տարբերակը. Deutsche Welle
Ղազախստանում հաստատվել է լատինատառ այբուբենի նոր տարբերակը: Լատինատառ այբուբենին անցումը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը: Այբբենարանի նորացված տարբերակում նվազել են շեշտված ձայնավորները, ինչպես նաև ավելացել են երկու կրկնակի տառեր «sh» և «ch»: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/назарбаев-утвердил-новую-редакцию-казахского-алфавита-на-латинице/a-42652207]Deutsche Welle[/url]-ը:
Ղազախստանի բնակչության զգալի մասը, անկախ քաղաքական համոզմունքներից, դրական է ընդունել Նազարբաևի առաջարկները: Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ կասկածում էին, որ լատինատառ այբուբենի անցման գործընթացը կարող է ավարտվել սահմանաված ժամանակահատվածում: