211652_close_icon
views-count4394 դիտում article-date 23:10 18-02-2018

Լատվիայի Կենտրոնական Բանկի ղեկավարին կալանավորել են կոռուպցիայի կասկածանքով

Լատվիայի Կենտրոնական Բանկի ղեկավարի Իլմար Ռիմշևիչին կալանավորել են կոռուպցիայի կասկածանքով: Հետաքննությունն իրականացնում է Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն (ԿՊԿԲ), հայտնել է երկրի վարչապետ Մարիս Կուչինսկիսը: «Ներկա պահին ոչ ես, ոչ այլ պաշտոնատար անձ որևէ հիմք չունենք միջամտել ԿՊԿԲ-ի աշխատանքին: Այդ հաստատությունն աշխատում է պրոֆեսիոնալ և հստակ: Հենց ԿՊԿԲ-ի ղեկավարությունը հարկ համարի հանրությանը հետաքննության մասին տեղեկություն հայտնել, նա անմիջապես դա կանի», ասել է Կուչինսկիսը: Վերջինս ընդգծել է, որ կառավարությունը վստահում է ԿՊԿԲ-ի գործունեությանն ու նրան կներկայացնի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը՝ առանց նրա աշխատանքներին միջամտության: Կուչինսկիսի խոսքերով, փետրվարի 19-ին տեղի ունեցածի առթիվ կհրավիրվի կառավարության արտակարգ նիստ: Նա հավելել է, որ «Լատվիայի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում»: Նշենք, որ Ռիմշևիչի աշխատասենյակում և նրա տանը խուզարկություններ են կատարվել, երբ նա երկրում չի եղել:

Նմանատիպ նյութեր