211652_close_icon
views-count6695 դիտում article-date 22:51 18-02-2018

Դի Կապրիոն պատմել է, թե որտեղ է գտնվում երկրագնդի ամենացուրտ վայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պատմել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենացուրտ վայրը: Նրա խոսքերով, դա Ռուսաստանի Յակուտիայում գտնվող Օյմյակոն բնակավայրն է, որտեղ ջերմաստիճանը գիշերը իջել է մինչև -62 աստիճան: «Ջերմաչափերը կոտրվում են, երբ ջերմաստիճանը սիբիրյան Օյմյակոն գյուղում ռեկորդային նվազում են ունենում: Այդ բնակավայրը հայտնի է որպես երկրագնդի ամենացուրտ վայրը», գրել է Դի Կապրիոն իր Ինստագրամում: Նա նշել է, որ շատ ծանր է տանում նման եղանակային պայմանները, որոնք Յակուտիայում սպառնում են կենդանական ողջ աշխարհին: «Տեղի բնակիչները հայտարարել են, որ վերջին 15 տարում նման ցուցանիշներ չեն եղել: Դա իարական սպառնալիք է հանդիսանում կենդանական աշխարհի, բուսականության, բնահողի փոփոխությունների համար», ասել է Հոլիվուդյան դերասանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր