211652_close_icon
views-count5217 դիտում article-date 16:30 18-02-2018

Իրանի հետ միջուկային գործարքի խզումը կարող է ռազմական հակամարտության պատճառ դառնալ. Ջոն Քերրի

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին գտնում է, որ Իրանի հետ կնքած միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև տարածաշրջանում ռազմական հակամարտություն։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին Քերրին նշել է Մյունխենում ընթացող Անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում։ «Եթե մենք չեղարկենք այդ համաձայնագիրը, ապա ստիպված ենք լինելու գնալ ռմբակոծության, իսկ մենք դա չենք ուզում»,-ասել է նա։ Հավելել է. որ համաձայն չէ Իսրայելի վարչապետի այն հայտարարության հետ, թե 10 տարի հետո Իրանը կունենա միջուկային զենք։ «Դա ճիշտ ենթադրություն չէ, և մենք համաձայն չենք այդ ենթադրության հետ»,-ընդգծել է նախկին պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր