211652_close_icon
views-count48010 դիտում article-date 13:17 18-02-2018

Արգավանդում անօրինական հողալցումների հետևանքով գրեթե փակվել է Հրազդան գետի հունը և խախտվել մեկ այլ անձի սեփականության իրավունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Լիաննա Արզումանյանը կանգնել է փաստի առաջ: Բանն այն է, որ նրա ընտանիքին պատկանող նույն գյուղի Պարույր Սևակ փողոցի 14 տան տնամերձ հողատարծքներին ոմն Սիմոնը փորձում է տիրանալ և այդ նպատակով հողալցումներ է կատարում: Բացի հողատարածքին տիրանալուց, հողալցումների հետևանքով նաև փակվել է Հրազդան գետի հունի գրեթե 80 %-ը: [color=#CC0000]SHAMHSYAN.com[/color]-թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ տվյալ հողի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ մենք ունեցել ենք դատական գործընթաց, որպեսզի պարզեն իրենց հողի և մեր հողերի եզրերը: Դատական գործընթացի արդյունքում պարզվեց, որ նրանք ապօրինի կերպով մեր տարածքում կատարել են հողալցման աշխատանքներ և չեզոք հողատարածքում էլ կառուցապատում կատարել: Նրանց առաջ խնդիր դրվեց, որ իմ հողատարածքը մաքրեն, իսկ կառույցները քանդվեն, սակայն մինչ օրս ոչ մի բան չի արվել: Ուզում եմ հրավիրել Բնապահպանության նախարարության ուշադրությունը, թե ինչպես են Հրազդան գետի հունը նեղացրել, համարյա փակել: Թող իրավապահ բոլոր մարմինները հետամուտ լինեն և մեզ պատկանող հողատարածքից ազատեն քարերը և շինությունները»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր