9366 դիտում
21:43 17-02-2018
Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին
Ամերիկյան ծովակալ Հարի Հարիսը, որը օրերս է նշանակվել Ավստրալիայում ԱՄՆ-ին դեսպան, կոնգրեսին կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին:
Հարիսը կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնը «գերադասում է չնկատել ակնհայտ սպառնալիքը՝ արհամարելով այն: Մինչդեռ Չինաստանը «անընդհատ մեծացնում է ռազմական հզորությունները» և մոտ ժամանակներս նրա բանակը Հարավ-Չինական ծովում ամերիկյանից ավելի ուժեղ է լինելու:
«Ես անհանգստացած եմ, որ Չինաստանը խաթարելու է միջազգային կարգերը, որոնք հիմնված են կանոնների վրա», ասել է Հարիսը:
Նա ընդգծել է, որ ներկայումս Վաշինգթոնը պետք է բոլոր ուժերը ներդնի, որպեսզի խուսափի պատերազմից, սակայն միևնույն ժամանակ պետք է պատրաստվի ռազմական հակամարտությանը:
Նշենք, որ հունվարի վերջերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք էլ սպառնում են ամերիկացիների շահերին:
Նմանատիպ նյութեր
4755 դիտում
23:56 27-06-2018
Եվրախորհրդի նախագահը կոչ է արել պատրաստվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում վատագույն սցենարներին
640 դիտում
15:06 10-02-2024
Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատման
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել