211652_close_icon
views-count38611 դիտում article-date 12:48 17-02-2018

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել. պատճառը հոր մահն ու անձնական խնդիրներն են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 16-ին, Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում նշված հիվանդանոցից Ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ: Գ. Շամշյանի տեղկեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ 17-ամյա տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր