Ինչու չեն տեղադրվում ցանցերը կամուրջների տակ. ինքնասպանություններն ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում են առեղծված մնալ:
Մինչ այդ, նկատենք, իրավապահները, մասնավորապես քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները:
Բայց արի ու տես, որ Երևանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]