14812 դիտում
09:09 17-02-2018
Ոստիկանությունը Երևանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. ուսանողներ են հարցաքննվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երևանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները:
Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել:
Հետո հարցաքննել են քուրդ ուսանողներին: Վերջիններս ցույց են տվել իրենց ուսանողական տոմսերը, ոստիկանները ճշտել են, որ չեն ստում, այլևս Հայաստանում նրանց գտնվելու մասին հարցեր չեն տվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
13:12 20-02-2016
Ժոզե Մոուրինյո. Ես նոր թիմ չեմ փնտրում, այդ թիմերն են ինձ փնտրում
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»