211652_close_icon
views-count48582 դիտում article-date 11:43 16-02-2018

Արտակարգ դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկում. ավագ սերժանտի մոտ հայտնաբերվել է բաժանորդային քարտ և 345 հատ դեղին գույնի դեղահաբեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը թմրանյութ է հայտնաբերել «Սևան» «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանտի ղեկավարությունը օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փետրվարի 5-ին նշված «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտնելուց առաջ բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ, Արդարադատության ավագ սերժանտի Կ. Գևորգյանին հրավիրել են հիմնարկի վարչական մասնաշենքի համապատասխան բաժնի աշխատասենյակ և ենթարկել անձնական խուզարկության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան պատկանող «Պառլամենտ» գրառումով ծխախոտի տուփի միջից փայլաթիթեղի հետևի մասում թաքցված՝ հայտնաբերվել է 1 հատ «Վիվասել ՄՏՍ» բաժանորդային քարտ։ Նրա ներքնազգեստի ռեզինե գոտկատեղի միջից հայտնաբերվել է նաև 189 գրամ կշռով 345 հատ դեղին գույնի պարկուճ դեղահաբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, իսկ ավագ սերժանտ Կ. Գևորգյանը բաց է թողնվել։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր