211652_close_icon
views-count3419 դիտում article-date 10:38 16-02-2018

Ռուսաստանի մասնաբաժինը գլոբալ տնտեսությունում նվազում է. «Ամերիկայի ձայն»

«Մեր մասնաբաժինը գլոբալ տնտեսության մեջ նվազում է», - ահազանգում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, իրեն նախագահ Պուտինի ընկերն անվանող Ալեքսեյ Կուդրինը: Իրոք, 2017-ին Ռուսաստանի տնտեսական աճը հենց ռուսական Ռոսստատ գործակալության համաձայն ընդամենը 1.5 տոկոս է կազմել՝ ավելի քիչ, քան ակնկալում էր ՌԴ կառավարությունը: Բացառությամբ տնտեսական ճգնաժամերի տարիները, կարելի է ասել, որ Ռուսաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում գրանցել է նվազագույն տնտեսական աճ, մինչդեռ համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի քան երկու անգամ ավելի արագ: Պատճառը՝ տնտեսական անկումն է, որը պայմանավորված է տնտեսական վատ կառավարմամբ և Արևմուտքի կողմից Ռուսաստանի միջամտության և Ղրիմի բռնակցման հետևանքով ընդունված տնտեսական պատժամիջոցներով: Գլոբալ տնտեսության մեջ Ռուսաստանի բաժնեմասն իրոք նվազում է: Միջազգային Արժութային Հիմնադրամի հաշվարկներով, որի հիմքում երկրի ՀՆԱ-ի դոլարային փոխարժեքն է, Ռուսաստանը չի մտնում նույնիսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ, զիջելով Հարավային Կորեային, այն առաջ է անցել Ավստրալիայից և Իսպանիայից: Մոսկվայում սակայն նախընտրում են տնտեսական հաշվարկները ներկայացնել գնողունակության համարժեքության հիման վրա, որը հաշվի է առնում ՀՆԱ-ի չափը ոչ թե դոլարով այլ՝ յուրաքանչյուր երկրի տարադրամի գնողունակության համարժեքությամբ: Այդ հաշվարկով նույնպես ՌԴ-ն դուրս է մնում առավել խոշոր տնտեսությունների հնգյակից: Այսպիսով, համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 1.8 տոկոս դոլարային հաշվարկով կամ՝ 3.1 տոկոս գնողունակության համարժեքության հաշվարկով: Առաջատարներն են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան ու Հնդկաստանը: Վերլուծաբանների կանխատեսմամբ, 2018-ին, հաշվի առնելով ներկա զարգացումները, Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ չի ավելանա: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4256588.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր