211652_close_icon
views-count9831 դիտում article-date 10:26 16-02-2018

ՀՀ ՔԿ նախագահ Աղ­վան Հովսեփյանը քննիչներին վերջ­նագիր է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը և կալանավորումները ՀՀ քննչական կոմիտե­ում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղ­վան Հովսեփյանը և քննիչներին վերջ­նագիր ներկայացրել. «Ցավոք, առան­ձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը: Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվու­թյանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղա­կի անթույլատրելի, անընդունելի և ան­հանդուրժելի են: ...Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջները, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կեր­պարի վրա, ավելի լավ է թողեք, հեռա­նաք, մենք փոխարինող կգտնենք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր