211652_close_icon
views-count5916 դիտում article-date 08:38 16-02-2018

Կարեն Կարապետյանը ցույց տվեց, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում` կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր: «Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձևակերպե՛ք»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի միջև լարված հարաբերություններին անդրադառնալու առիթներ ունեցել է: Սակայն վերջին ամիսներին կարծես թե իրավիճակը մեղմվել էր, և Կարապետյան-Մինասյան բանավեճերը, որոնք ավելի շատ մեղադրական շեշտադրումներով էին հագեցած, դադարել էին: Մինչդեռ երեկ կրկին ականատես եղանք նույն պատմությանը: Չի բացառվում, որ սա Կարեն Կարապետյանի պատասխանն էր օրերս ՀՅԴ բյուրոյի և ԳՄ համատեղ նիստում ընդունված հայտարարությանը, որտեղ կոալիցիոն դաշնակցականները քննադատել էին նաև երկրի տնտեսական քաղաքականությունը: Եվ հիմա այս քայլով Կարապետյանը փորձում է ցույց տալ, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում, և որ միայն ՀՀԿ-ն չէ ստեղծված իրավիճակի պատասխանատուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր