211652_close_icon
views-count7761 դիտում article-date 20:03 15-02-2018

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 15-ին, ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Նմանատիպ նյութեր