211652_close_icon
views-count5028 դիտում article-date 19:38 15-02-2018

Գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվեց 4 տարով

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստը։ Օրակարգում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։ Ուսումնական հաստատությունում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձագիտական զեկույցի հիմնադրույթները, բուհի ուժեղ և թույլ կողմերը։ Հավատարմագրման հանձնաժողովի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, որից հետո տեղի ունեցավ դռնփակ քննարկում և քվեարկություն։ Հանձնաժողովի որոշմամբ՝ ԵԳՊԱ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ [b]ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու[/b]

Նմանատիպ նյութեր