5367 դիտում
19:02 15-02-2018
ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց Սիրիայում հինգ ռուսների մահվան մասին լուրը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անցած շաբաթ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային հարվածներից, իրոք, կարող էին մահանալ հինգ ռուսներ, բայց նրանց շարքում կադրային զինվորական չկա: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43075196]BBC[/url]-ն:
Զախարովայի խոսքով, հարվածների արդյունքում զոհերի թվում կարող են լինել ռուսներ, ստուգվում են նրանց քաղաքացիության մասին տեղեկությունները: Միևնույն ժամանակ, վերջին օրերին Սիրիայում տասնյակ և հարյուրավոր ռուսների մահվան մասին հրապարակումները նա ապատեղեկատվություն որակեց:
«Վագների մասնավոր ռազմական ընկերություն» կոչվող ռուսակատ ջոկատի հնարավոր ջախջախման մասին հաղորդումները արդեն մի քանի օր է տարածվում են: Տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել են 11-ից մինչեւ մի քանի հարյուր ռուս զինվորների մահվան մասին:
Հարվածը, որից կարող էին սպանվել ռուսները կատարվել է փետրվարի 7-ին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի կողմից: Ամերիկյան կողմը պնդում է, որ այդ ջոկատը, որի վրա նրանք կրակել են, փորձել է հարձակվել սիրիացի ապստամբների վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:
Պաշտոնապես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ չգիտի, արդյոք հակառակորդների շարքերում ռուսներ կան թե ոչ: Կրեմլը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե այդ ավիահարվածների արդյունքում զոհերի թվում ռուսներ չկան:
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
15:33 22-03-2019
Արթուր Վանեցյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը
1675 դիտում
09:30 15-07-2019
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ. Նախարար
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
511 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա